Կենդանակերպի 5 նշան, ովքեր շատ հպարտ են
Առյուծ: Առյուծներին, ըստ էության, առհասարակ չեն հետաքրքրում իրենց գործողությունների հետևանքները: Իսկ եթե նրանց բառերը կամ քայլերը ցավեցրել են որևէ մեկին, դա նրանց խնդիրն է: Նույնիսկ, եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անցնեն իրենց վրայով և ներողություն խնդրեն, չկա որևէ երաշխիք, որ 5 րոպե անց նորից չեն ցավեցնի ձեզ: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համոզված են, որ իրենց որոշումներն իրավացի են: Այլ բան, եթե Առյուծները գիտակցեն, որ սխալվել են:
Ցուլ: Կա երկու պատճառ՝ ինչու Ցուլերը չեն սիրում ներողություն խնդրել: Առաջին՝ նրանք իսկապես կամակոր են: Երկրորդ՝ նրանք պարզապես չեն կարողանում դա ճիշտ անել: Այդ պատճառով Ցուլերը նախընտրում են ներողություն չխնդրել, այլ ծրագրավորված շտկում են իրավիճակը:
Խոյ: Սկզբունքայնորեն ներողություն չեն խնդրում: Խորապես համոզված են, որ բոլորը ցանկացած իրավիճակում կարող են նախատեսել ամեն ինչ, իսկ երբ որևէ բան ըստ ծրագրի չի ընթանում, դա ոչ թե իրենց, այլ մյուսների խնդիրն է: Լավն այն է, որ այդ ինքնավստահությունը Խոյերին թույլ է տալիս առաջ շարժվել:
Ջրհոս: Իրենց չափազանց խելացի, խորաթափանց են համարում ներողություն խնդրելու համար: Նույնիսկ, երբ Ջրհոսները հասկանում են, որ սխալվել են, մինչև վերջ փորձում են փրկել իրենց:
Կույս: Հավատացած են, որ ներողությունը ոչ մի օգուտ չի բերում: Ցանկացած իրավիճակ կարելի է շտկել, իսկ մյուսների զգացմունքներն ու ապրումները նրանց չեն հետաքրքրում: Կույսերը միշտ եզրակացություններ են անում տեղի ունեցածից: Եթե սովորեին կանխատեսել իրենց գործողությունների հետևանքները, ամեն ինչ շատ լավ կլիներ:
Նյութը fabiosa.com-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը