«Ծառուկյանը քաղաքականության հաշվին չի ապրում»․ Գագիկ Ծառուկյան

Այսօր լրագրողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են՝ արդյոք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ չկատարվելու դեպքում մասնակցելո՞ւ են ԱԺ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ:

«Ինչո՞ւ չպետք է մասնակցեմ աղջիկ ջան, այնպիսի հարցեր եք տալիս»,- պատասխանել է Գ. Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ բարեփոխված Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը երեկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ Այն քննարկվելու է նաև ԱԺ-ում:

«Պետք է հանդիպենք, քննարկենք՝ հօգուտ ժողովրդի»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե մտահոգություն չունի՞, որ այս ընտրություններին նույնպես քիչ ձայն կհավաքեն, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, Գ. Ծառուկյանը նկատեց.

«Քաղաքապետի ընտրությանը դուք տեսաք ոչ թե քաղաքապետի ընտրություններ, այլ հեղափոխական քայլ էր, որն, այո, անհրաժեշտ էր, մենք էլ դա նորմալ ընդունեցինք: Ծառուկյանը ոչ քաղաքականությամբ ապրում է, որ քաղաքականության հաշվին ապրի… Ծառուկյանը ուզում է իր հնարավորությունները, ծանոթությունները, իր կապը իրագործի հօգուտ իր երկրի, իր ժողովրդի…»

Նաև հավելել է. «Ձայն չեն տալիս, ժողովրդիս ցավն էլ տանեմ: Ես ուզում եմ, որ բարեկեցիկ ապրեն, ներգաղթ լինի: Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց փորձ ունեմ, գիտեմ, թե ի՞նչէ պետք մարդուն՝ լավ ապրելու համար: Ես հրավիրել էի տարբեր երկրների ներկայացուցիչների, ներդրողների, որոնք աջակցելու էին բնակարանների կառուցման, վերելակների, աղբի հարցով; Այսօր ով պատասխանատվություն է վերցրել, նա էլ այս ամենը պետք է անի»:

Անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք ընտրություններին՝ ԲՀԿ ղեկավարն աասց, որ  եթե ժողովուրդը ցանկանում է, որ ընտրությունները դեկտեմբերին լինեն, թող այպես էլ լինի:

«Մենք երկու ձեռքով կողմ ենք»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս