«Աշխատեք ուշադրություն չդարձնել նրանց վրա, ովքեր կփորձեն ձեր կյանքը դժբախտ դարձնել»
10 արժեքավոր խորհուրդներ Իոսիֆ Բրոդսկուց
1. Ապրելը հեշտ է։ Պետք է միայն հասկանալ, որ կան մարդիկ, ովքեր քեզնից լավն են։ Դա շատ է թեթևացնում կյանքը։
2. Անկախությունը կորցնելը շատ ավելի վատ է, քան անմեղությունը կորցնելը։
3. Ինչքան էլ որ զզվելի լինի ձեր դրությունը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասաներին, ծնողներին, լուսնի ֆազը, մանկությունը և շատ այլ բաներ։
Այն պահին, երբ դուք մեղքը դնում եք ինչ-որ բանի վրա, դուք քայքայում եք ինչ-որ բան փոխելու ձեր սեփական վճռականությունը։
4. Աշխարհը հավանաբար արդեն փրկել չի հաջողվի, բայց առանձին մարդու միշտ կարելի է փրկել։
5. Աշխատեք ուշադրություն չդարձնել նրանց վրա, ովքեր կփորձեն ձեր կյանքը դժբախտ դարձնել։ Այդպիսիք շատ կլինեն՝ ինչպես պետական պաշտոններ զբաղեցնողներ, այնպես էլ՝ ինքնահռչակներ։ Դիմացեք նրանց, եթե չեք կարող խուսափել նրանցից, բայց հենց որ ձեզ կհաջողվի ազատվել նրանցից, անհապաղ մոռացեք նրանց մասին։
6. Չարի դեմ ամենահուսալի պաշտպանությունը ծայրահեղ անհատականության, մտածողության ինքնատիպության, մի քիչ խելառության և նույնիսկ, եթե ուզում եք, էքսցենտրիկության մեջ է կայանում, այսինքն՝ մի այնպիսի բանում, ինչը հնարավոր չէ կեղծել, խաղալ, ձևացնել, նրանում, ինչն անգամ ամենափորձված խարդախի ուժերից է վեր։
7. Միայնությունը սովորեցնում է հասկանալ իրերի էությունը, քանի որ նրանց էությունը նույնպես միայնությունն է։
8. Կյանքում, իմ վարքագիծը դրսևորելիս ես միշտ դավանել եմ «ստացվում է այնպես, ինչպես ստացվում է» մտքին։ Հետագայում, եթե, իհարկե, քերականորեն այդպիսի ժամանակ գոյություն ունի, ամեն ինչ ընդհանուր առմամբ իր տեղը կընկնի։
9. Մարդիկ դուրս են եկել այն տարիքից, երբ ուժեղն էր ճիշտ։ Դրա համար աշխարհում չափազանց շատ թույլեր կան։
Միակ ճշմարտությունը բարությունն է։ Չարությունից, կատաղությունից, ատելությունից ոչ ոք չի շահում։ Գոյության պայմանները չափազանց ծանր են՝ դրանք առավել ևս բարդացնելու համար։
10. Իմ փորձով գիտեմ՝ որքան քիչ ինֆորմացիա է քո ուղեղը ստանում, այնքան ուժեղ է աշխատում երևակայությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը