Գազայում բախումների ժամանակ վեց պաղեստինցի է սպանվել
Գազայում բախումների ժամանակ իսրայելական զինվորների կողմից վեց պաղեստինցի է սպանվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Al Arabiya-ն:
Տեղի հոսպիտալներից մեկի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ պաղեստինցիները սպանվել են Գազայի արեւելյան մասում տեղակայված Էլ Բուրեյջ փախստականների ճամբարի մոտ: Եվս չորս պաղեստինցի սպանվել է Գազայի հարավային շրջաններում: Վիրավորվել է 110 մարդ, մի քանի տասնյակ պաղեստինցի ծանր վիճակում են:
Պաղեստինցիները Գազայում մարտի 30-ից բողոքի գործողություններ են իրականացնում «Վերադարձի արշավի» շրջանակներում: Իսրայելական զինված ուժերի եւ ոստիկանության միջև բախումներն ահագնանում են հատկապես ուրբաթ օրերին, ավանդական աղոթքից հետո, որոնց ժամանակ մահացել է ավելի քան 200 արաբ, մոտ 20 հազար մարդ վիրավորվել է: