
Տաճատ Վարդապետյանը Հանրապետական խմբակցությունից դուրս գալը պայմանավորում է ներքաղաքական իրավիճակով

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Հանրապետական խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, ինչը պայմանավորում է ներքաղաքական իրավիճակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդապետյանը, մասնավորապես, նշեց. «Իմ դիրքորոշումը պայմանավորված է ժողովրդի կամքին հնազանդ լինելու անհրաժեշտությամբ, որպեսզի քաղաքական ստեղծված իրավիճակից դուրս գանք»:
Հարցին, հնարավոր համարո՞ւմ է արդյոք քաղաքական նոր ուժի հետ համագործակցությունը՝ ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, սակայն առայժմ որևէ ուժի կողմից առաջարկ չի ստացել:
Հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության 16 պատգամավոր, այդ թվում՝ Տաճատ Վարդապետյանն, ստորագրել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարության տակ: