Բաժիններ՝

Կանադացի նյարդավիրաբույժը վիրահատել է փոքրիկ տղային և նրա թավշե արջուկին

Կանադացի վիրաբույժն առանց անզգայացման համարձակ փորձարարական բուժընթաց է կատարել՝ թավշե արջուկի վրա: Չնայած որ դոկտոր Դանիել Մաքնիլին նախկիում երբեք թավշե արջուկներ չի վիրահատել, չի կարողացել մերժել հիվանդ երեխայի եւ միաժամանակ համակրելի արջուկի տիրոջ խնդրանքը, տեղեկացնում է BBC-ին:

8-ամյա Ջեքսոն Մակքին վիրահատարանի ճանապարհին վիրաբույժին հարցրել է, թե նա կարող է արդյոք նորոգել նաեւ իր Կոլոտիկ արջուկին: Ջեքսոնն ի ծնե տառապում է հիդրոցեֆալիայից՝ ողնուղեղային հեղուկի կուտակումից, եւ դոկտոր Մաքնիլին եղել է նրա առաջին նյարդավիրաբույժներից մեկը: «Ես ինչպե՞ս կարող էի մերժել»,- գրել է բժիշկը «Թվիթերում»՝ արջուկի վիրահատության լուսանկարների տակ:

Մաքլինին արջուկի մոտ ախտորոշել է անութի պատռվածք եւ վիրահատության ժամանակ նրան «թթվածնի դիմակ» է հագցրել: Ջեքսոնը նույնպես վիրահատվել է, ինչի համար էլ հայտնվել էր հիվանդանոցում: «Նա այնքան հպարտ էր: Չէ որ նրա սիրելի արջուկն իր հետ պառկել է հիվանդանոցային մահճակալին»,- լրագրողներին պատմել է տղայի հայրը՝ Ռիք Մակքին: Այժմ երկու փոքրիկ հիվանդները վերականգնվում են հաջող բուժընթացներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս