
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհին ուղիղ եթերում ասիստենտին հրել է գետը

ITV ալիքում եղանակի կանխատեսում վարող Էլիսոն Հեմոնդն ուղիղ եթերում ասիստենտին հրել է գետը: Կատարվածի տեսագրությունը զետեղել են Twitter-ում հաղորդման պաշտոնական էջում։
Հեմոնդը քայլում է Մեծ Բրիտանիայի լողացող մակետի վրայով եւ պատմում երկրի եղանակային պայմանների մասին: Անսպասելիորեն նա կորցնում է հավասարակշռությունը եւ օգնականին հրում Մերսի գետը: Ասիստենտն արագորեն բարձրանում է հարթակ. դրանում նրան օգնում են գործընկերը եւ հեռուստահաղորդավարուհին:
Միջադեպից հետո Հեմոնդը մի քանի անգամ ներողություն է խնդրում տղամարդուց եւ կատակում, թե Հյուսիսային Իռլանդիայում փոքր-ինչ խոնավ կլինի՝ ցույց տալով թրջված ասիստենտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
The floating weather map is back – and @AlisonHammond2 made it across the Irish Sea no less! #ThisMorning30 pic.twitter.com/ABZdDbQvzN
— This Morning (@thismorning) October 3, 2018