
Պրահայի կենդանաբանական այգում կարմիր պանդայի ձագ է ծնվել

Պրահայի կենդանաբանական այգու այցելուները մատղաշ կենդանիների վանդակում կարող են առաջին անգամ տեսնել շատ հազվագյուտ փոքր պանդայի ձագին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կենդանաբանական այգու ներկայացուցիչ Լենկա Պաստորչակովան:
«Փոքր պանդայի ձագը գտնվում է Պրահայի կենդանաբանական այգու գլխավոր մուտքի մերձակայքում տեղավորված հատուկ վանդակում,-ասել է նա:-Փոքրիկը միայն երկու շաբաթ առաջ է սկսել ինքնուրույն տեղաշարժվել:
Մինչ այդ նա գտնվում էր մոր՝ երիտասարդ էգ Վիլմայի լիակատար խնամքի ներքո, որին կենդանիների միջազգային փոխանակման ծրագրով մենք անցյալ տարի ստացել ենք Շվեդիայի կենդանաբանական այգիներից մեկից»:
Փոքրիկի հայրը 11 տարեկան արու Պատն է: Ձագը ծնվել է երեք ամիս առաջ, բայց կենդանաբանները չէին շտապում հայտնել այդ ուրախալի նորույթի մասին: Պանդան նրանց հատուկ խնամքի ներքո էր գտնվում այնքան ժամանակ, քանի դեռ չէր ամրացել: