Բաժիններ՝

Իսպանիայում ներկայացրել են Hyperloop գերարագընթաց գնացքի նախատիպը

Կադիսում ներկայացվել է Hyperloop տեխնոլոգիայի օգտագործմամբ գերարագընթաց փոխադրամիջոցի առաջին մարդատար պատիճախցիկը, որն ստացել է Quintero One անվանումը: Այս մասին հայտնել է իսպանական 20minutos ինտերնետ-պորտալը:

Պորտալի տվյալներով՝ 32 մետր երկարությամբ եւ 5 տոննա քաշով պատիճախցիկը մշակվել է Carbures ձեռնարկությունում: Նշվում է, որ այն կարող է 30 – 40 ուղեւոր տեղափոխել ժամում ավելի քան 1000 կիլոմետր արագությամբ: Գործարանի ինժեներները նշել են, որ նորույթի մշակման համար պահանջվել է 21 հազար ժամ: Մարդատար պատիճախցիկը կտարվի Թուլուզ՝ դրա ներքին համալրման աշխատանքներն ավարտելու համար, իսկ հինգ տարի հետո Quintero One-ն, ինչպես սպասվում է, կկարողանա ուղեւորներ փոխադրել առեւտրային հիման վրա:

Hyperloop-ն այն մի քանի ընկերություններից մեկն է, որոնք աշխատում են համանուն տեխնոլոգիայի մշակման վրա, որը ներկայացնում է օդի իջեցված ճնշմամբ հատուկ խողովակաշար՝ պատիճախցիկներով ժամում մինչեւ 1200 կիլոմետր արագությամբ մեծ հեռավորություններով ուղեւորների եւ բեռների տեղափոխման համար: Ընկերությունն արդեն մեծ արագության տրանսպորտային համակարգի նախագծման եւ կառուցման համաձայնագրեր ունի Ֆրանսիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունգարիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, սակայն առայժմ այս նախագիծը ոչ մի տեղ չի իրացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս