«Չի կարելի մեկ մատով փակել արևը». Նավասը՝ Ռոնալդուի մասին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայում ԲԿՄԱ-ից կրած պարտության մասին (0:1):
«Կրիշտիանուն շատ բարձր նշաձող սահմանեց: Դա գաղտնիք չէ: Չի կարելի մեկ մատով փակել արևը: Բայց այդ ամենն անցյալում է, մենք չենք կարող դրանով ապրել: Տղաներն անում են ամեն ինչ, որպեսզի գոլ խփեն:
Մրցակցություն Կուրտուայի հե՞տ: Ես ինձ զգում եմ այնպես, կարծես թե նոր եմ միացել թիմին: Ինձ համար ֆուտբոլ խաղալը պատիվ է: Ես ձեռքերս վայր չեմ իջեցնի: Բայց ես հարգում եմ մարզչի որոշումները: Չեմ կարող ասել, թե երբ ես կխաղամ: Հարցրեք մարզչին: Ես պատրաստ եմ խաղալ»,- նշել է Նավասը:
Սիրարփի Աղաբաբյան