Բաժիններ՝

«Չեմ կարող շարունակել արտասվել, պետք է առաջ գնալ». Նեյմար

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն ասել է, որ 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո նա դեռևս ուժեղ զգացմունքներ ունի:

«Աշխարհի առաջնությունում ես ստիպված էի շատ բան տանել, բայց ես ամեն ինչ արեցի, որ խաղամ Բրազիլիայի ազգային հավաքականում: Ես շատ տխուր էի, քանի որ մեր թիմը վաղ ավարտեց իր ելույթները Ռուսաստանում: Չեմ կարող շարունակել արտասվել, պետք է առաջ գնալ»,- նշել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է, որ հավաքականի հիմնական ավագի պարտականությունները կատարելու է ՊՍԺ-ի 26-ամյա հարձակվողը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս