Կանխվել է անասնագողության դեպք. ԱԱԾ

Ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 1:15-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: Այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է  գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին:

Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, ինչպես նաև պարզել, որ փշալարային արգելափակոցների մոտ 2-3 մետր հատվածը կտրված է:

Սահմանապահ զորքերի զինծառայողների արհեստավարժության շնորհիվ  անասնագողության դեպքը կանխվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն (տեսագրություն):

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031