Բաժիններ՝

«Նապոլի» – «Լիվերպուլ». Հետաքրքիր խաղի սպասումով

Չեմպիոնների լիգայյի C խումբը արժանիորեն պետք է կրի «մահվան խումբ» հպարտ անվանումը: ՊՍԺ-ն, «Նապոլին» և «Լիվերպուլն» առաջին հորիզոնականները գրավելու համար շատ համառ պայքար են մղելու, բայց սերբական «Ցրվենա Զվեզդան» ևս չի պատրաստվում հանդես գալ՝ որպես թիմ, որի հետ խաղում 3 միավոր վաստակելը շատ պարզ է լինելու. առաջին տուրից հետո դա ավելի ակնհայտ դարձավ:

Տուխելի ՊՍԺ-ն չի պատրաստվում կրկնել նախորդ մրցաշրջանի սխալները, Անչելոտիի «Նապոլին» պատրաստվում է ավելի պրագմատիկ ֆուտբոլ խաղալ, իսկ Կլոպի «Լիվերպուլը» փորձելու է կրկնել նախորդ տարվա արդյունքը և առնվազն դուրս գալ եզրափակիչ: Իսկ թե ինչ կցուցադրի սերբական թիմը, անկանխատեսելի է: 1991 թվականից խմբային փուլում հանդես չեկած թիմը հենց այնպես չէ, որ նվաճել է բաղձալի ուղեգիրը:
«Նապոլիի» և «Լիվերպուլի» դիմակայությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում խոստանում է լինել շատ հետաքրքիր և դիտարժան:

«Նապոլի»

Անցյալ մրցաշրջանում «Նապոլին» գլխավորում էր Մաուրիսիո Սարին, ով չկարողացավ թիմին դուրս բերել փլեյ-օֆֆ:

Հերթական եվրագավաթային պայքարը իտալական թիմը սկսեց Բելգրադում՝ արդեն Կառլո Անչելոտիի գլխավորությամբ:

«Ցրվենա Զվեդայի» հետ խաղի արդյունքը հիասթափեցրեց բոլորին, բացի սերբական հսկայի երկրպագուներից: Բելգրադը Անչելոտիի սաները լքեցին մեկ միավորով և հայտնվեցին երկրորդ հորիզոնականում:

«Լիվերպուլ»

Գարնանը ֆուտբոլային համայնքը Կիևի եզրափակչում սպասում էր «Մանչեսթեր Սիթիիի»: Սակայն, բրիտանական ակումբներից եզրափակչում խաղաց «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի թիմը փայլուն անցկացրեց ամբողջ մրցաշարը՝ բացառությամբ ամենաորոշիչ խաղի:

Այս մրցաշարում մերսիսայդցիները սկսեցին պայքարը ՊՍԺ-ի հետ բարդ խաղով:

Անգլիական ակումբը կարողացավ հաղթանակ տանել 92-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինիոյի խփած գոլի շնորհիվ: Այսպիսով, լիվերպուլյան ակումբը գլխավորում է С խումբը:

«Նապոլիի»՝ Բելգրադում վաստակած 1 միավորը շատերը համարեցին ձախողում:

Իտալացիների նպատակը ֆավորիտներից մեկին հաղթելն ու խմբում երկրորդ հորիզոնականում հայտնվելն է: Դրա համար անհրաժեշտ է խփել գոլեր՝ որքան հնարավոր է՝ շատ: Այս խաղում իտալացիները փորձելու են անել ամեն բան, որպեսզի Բելգրադի խաղի սցենարը չկրկնվի:

Հիշեցնենք, որ «Նապոլի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս