Այս մթերքներն անհրաժեշտ են նրանց, ովքեր երկար ժամանակ նստած վիճակում են աշխատում
Շարժման բացակայությունը, սխալ սնունդը, համակարգչի առաջ երկար ժամանակ անկացնելը վաղ թե ուշ անդրադառնում են առողջական վիճակի վրա: Adme.ru-ն ներկայացրել է մթերք, որը հարկավոր է մարդկանց, ում աշխատանքը կապված է երկար ժամանակ նստած մնալու հետ:
Աչքերի առողջության համար: Աչքերի առողջությունը կօգնեն պահպանել օմեգա-3 ճարպաթթուներով, լյուտեինով, ցինկով, A, C, E վիտամիններով հարուստ մթերքները, այդ թվում.
- բանջարեղեն՝ հազար, սպանախ, կաղամբ
- ձու
- ցիտրուսային մրգեր
- հատապտուղներ
- ընդեղեն և սերմեր
- յուղոտ ձուկ:
Իմունային համակարգն ամրացնելու համար: Գրասենյակային պայմանները նպաստավոր են բակտերիաների և վարակների բազմացման համար: Աշխատակիցները հեշտությամբ են վարակում միմյանց: Հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը կամրացնի իմունային համակարգը.
- ցիտրուսային մրգեր
- կարմիր պղպեղ
- բրոկոլի
- սխտոր
- իմբիր
- կիվի
- պապայա:
Նյութափոխանակությունն արագացնելու համար: Սա հատկապես կարևոր է մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում: Նյութափոխանակությունը կօգնի արագացնել հետևյալ մթերքը.
- ծովային կաղամբ
- սուրճ
- թեյ
- համեմունքներ՝ իմբիր, հիլ, կայենյան պղպեղ
- լոբազգիներ
- անյուղ միս՝ հավի, հնդկահավի:
Ուղեղի աշխատանքը լավացնելու համար: Առողջ սնունդը կարևոր է ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև մտավոր կարողությունների համար: Ուղեղի աշխատանքին կպաստի հետևյալ մթերքը.
- ձուկ
- ընդեղեն և սերմեր
- բջջանյութով հարուստ մթերք
- նռան հյութ
- դառը շոկոլադ
- հապալաս:
Աղիների աշխատանքը լավացնելու համար: Տարիների ընթացքում նստակյաց կենսակերպն ազդեցություն է ունենում նաև աղիների աշխատանքի վրա: Սննդակարգ ներառեք մթերք, որը կօգնի լավացնել դրանց աշխատանքը.
- բրոկոլի
- սպանախ
- ցիտրուսային մրգեր
- հատապտուղներ
- մանրաթելերով հարուստ մթերք՝ վարսակ, ամբողջահատիկ ցորեն, սև բրինձ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը