Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու եւ Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի եւ մեծ ավերածությունների պատճառ է դարձել:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930