Բաժիններ՝

Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է համակարգից

Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է դատական համակարգից: Այս մասին  հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի փոխանցմամբ՝ կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նախարարը նշել է նաև, որ ներկայումս սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը:

Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներ են հանդիսացել դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտման դեպքերը:

Այն մասին, թե դատավորներն ինչ ժամանակահատվածում են հեռացվել համակարգից, նախարարը մանրամասներ չի նշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930