Երուսաղեմի հյուրերին ցույց կտան, թե ինչ տեսք ուներ քաղաքը 2 հազար տարի առաջ
Սուկկոտ տոնի օրերին, որն անցկացվում է սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, Երուսաղեմի հյուրերը, մասնակցելով «Քայլ դեպի պատմության խորքը» էքսկուրսիային, կկարողանան տեսնել, թե ինչ տեսք ուներ քաղաքը 2 հազար տարի առաջ:
Այդ մասին հայտնել է Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը: Էքսկուրսիայի երթուղին անգլերենով եւ իվրիտով սկսվում է Դավթի աշտարակի թանգարանից եւ անցնում Հին քաղաքով: Վիրտուալ իրականության ակնոցները հասանելի են Լացի պատի, Ռոբինսոնի կամարի մերձակայքում գտնվող դիտահարթակներում, Հրեական թաղամասում եւ Կարդո փողոցում:
Էքսկուրսավարը կպատմի հին Երուսաղեմի անցյալի ու գաղտնիքների մասին, իսկ հագնելով գարնիտուրը, շրջագայության մասնակիցները հնարավորություն կունենան ավելի խորը ընկալում եւ պատկերացում ստանալ Երկրորդ Տաճարի դարաշրջանի Երուսաղեմի մասին:
Էքսկուրսիան նախատեսված է մինչեւ 15 մարդուց բաղկացած խմբի համար, մասնակիցները պետք է լինեն առնվազն 12 տարեկան, դրա տեւողությունը՝ 90 րոպե է: Սուկկոտի տոնակատարության ավարտվելուց հետո շրջագայությունը հասանելի կլինի միայն նախնական գրանցմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: