Բաժիններ՝

«Երկրում իրավիճակ է փոխվել, և այդ իրավիճակը փոխվել է նաև հայկական ֆուտբոլում». Արթուր Վանեցյան

«Երկրում իրավիճակ է փոխվել, և այդ իրավիճակը փոխվել է նաև հայկական ֆուտբոլում»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ հավաքականի առաջին խաղից, որը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, տոմսի նվազագույն արժեքը 4000 դրամից կդառնա 1000 դրամ. «Մնացածը՝ նույն տրամաբանությամբ»։

Վանեցյանը ողջունում է նաև պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը։ ՀՖՖ նորանշանակ նախագահն ասաց, որ, եթե կարողանան հասնել նրան, որ Զինված ուժերի կազմում լինի թիմ, որ ֆուտբոլիստները չկտրվեն ֆուտբոլից, դա կլինի շատ լավ. «Ես ցանկանում եմ նման քայլի դիմել, թե ինչպես կլինի, ցույց կտան քննարկումները»։

ՀՖՖ նորանշանակ նախագահը նշեց, որ կադրային ջարդ ֆեդերացիայում չի լինելու. «Յուրաքանչյուր աշխատակցի պրոֆեսիոնալ ունակությունները կստուգվեն, կտրվի գնահատական, եթե ունակ են աշխատել, կշարունակեն պաշտոնավարել իրենց պաշտոններում»։

ԱԱԾ-ի ռեսուրսը, ըստ Վանեցյանի՝ չի օգտագործվելու. «Առաջիկայում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինեն պայմանավորված խաղեր, իսկ եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն նման քայլերի դիմել, կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ»։

Ինչ վերաբերում է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մինասյանի հրաժարականին, Վանեցյանն ասաց, որ որևէ խնդիր նրա հետ չի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս