![](/banners/BeFunky-design.jpg)
Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/BeFunky-collage-8.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից:
«Արտահոսք» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը եւ թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ քոլեջը:
Բուհի պրոռեկտոր Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դիմում են ներկայացրել, սակայն ասաց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միասնական քննության համակարգի ներդրումից հետո կտրուկ նվազել է դիմորդների քանակը. «Իսկ մեզ ձեռք չէր տալիս Երեւանից մասնագետներ բերել, վճարել մի քանի ուսանողի համար»:
Գասպարյանի ներկայացրած տվյալների համաձայն, ներկա պահին 11 ուսանող ունեն սովորող, որոնց օրերս ակադեմիական տեղեկանքով տարբեր բուհեր են տեղափոխել: Մայիսի դրությամբ էլ, ըստ Գասպարյանի, 47 ուսանող են ունեցել, որոնցից 28-ն ավարտել է, 19-ից 9-ը՝ տարբեր պատճառներով հեռացել. «Դե ուսման վարձի խնդիր ունեին շատերը»:
Մինչդեռ, մեր աղբյուրի հավաստմամբ, խոսքը տասնյակներով ուսանողների հեռանալու մասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: