Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուզաննա Ազրոյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուզաննա ԱԶՐՈՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ վարչական դատարանի դատավոր է նշանակվել Դանիել Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս