
Մարկոս Ալոնսոն պատմել է, թե ովքեր են առաջատարները «Չելսիի» հանդերձարանում

«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն նշել է այն մարդկանց, ովքեր առավել մեծ ազդեցություն ունեն թիմում: Ալոնսոն տեղափոխվեց «Չելսի» 2016 թվականին, երբ դեռ թիմում էր փորձառու պաշտպան Ջոն Թերրին:
Ըստ Մարկոսի խոսքերի՝ այսօր «կապույտները» զգում են նախկին ավագի բացակայությունը, սակայն կան նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր վերցրել են իրենց վրա առաջատարի գործառույթները:
«Թերրին շատ լավ առաջատար է: Իմ առաջին տարում նա շատ լավ էր վերաբերվում մեզ բոլորիս, չնայած հաճախ չէր լինում կազմում: Դաշտից դուրս Ջոնը հսկայական դեր ունեցավ այն բանում, որ մենք հաղթենք Անգլիայի առաջնությունը: Կարծում եմ՝ հիմա հանդերձարանի առաջատարներն են Ֆաբրեգասը, Ասպիլիկուեյտան և Դավիդ Լուիսը»,- Մարկոսին է մեջբերում Tribal Football-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը