
Պերեսը «Ռեալում» արգելափակել է Ասենսիոյի դիրքի տրանսֆերները՝ ֆուտբոլիստի առաջընթացի համար

Մարկոն դեռ շնորհակալություն կասի Ֆլորենտինոյին վստահության համար: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ձեռքբերումը և զարգացումը համարում է անձնական նախագիծ:
Պերեսը 2014 թվականին ֆուտբոլիստին «Մալյորկայից» ձեռք բերելուց հետո անվանել է նրան նոր գալակտիկո: Ասենսիոյի առաջընթացի համար «Ռեալի» նախագահն արգելափակել է նրա դիրքի բոլոր տրանսֆերները: Մադրիդյան ակումբի տնօրենների խորհրդում Ֆլորենտինոն Մարկոյին բնութագրել է՝ որպես ադամանդ, և ի դեմս նրա՝ տեսնում է թիմի առանցքային ֆուտբոլիստի:
Ամռանը «Ռեալն» առաջարկներ է ստացել «Լիվերպուլից» և ՊՍԺ-ից 150 մլն եվրոյի չափով, բայց Պերեսը հրաժարվել է պոտենցիալ օգուտից (Ասենսիոյին գնել են «Մալյորկայից» 3.9 մլն եվրոյով), և չի վաճառել խաղացողին: Այդ մասին հաղորդում է El Confidencial-ը:
Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենթուս» տեղափոխվելուց հետո 22-ամյա իսպանացին տեղ է գտել թիմի հիմնական կազմում, ընդ որում, պորտուգալացի աստղի դիրքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը