Բաժիններ՝

Նպատակը՝ հաղթանակ «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում. Պերեսը խնդիր է դրել Լոպետեգիի առջև

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգիի հետ, որպեսզի ճշգրտի մրցաշրջանի խնդիրները: Մադրիդի բոսին շատ է դուր եկել հաղթել Չեմպիոնների լիգան, և նա նորից է դա ուզում:

«Առաջնայնությունը հաղթանակն է Չեմպիոնների լիգայում «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Իսկ եթե եզրափակիչը լինի «Բարսելոնայի» դեմ, ապա շատ ավելի հիասքանչ կլինի»,- Պերեսին է մեջբերում El Confidencial-ը, նշելով, որ Ֆլորենտինոն դա արտասանել է հեգնական ժպիտով:

Այնուհետև ակումբի նախագահն ավելի լուրջ ավելացրել է. «Հաղթանակը ՉԼ-ում «Ատլետիկոյի» մարզադաշտում գերազանց արդյունք կլինի»:

«Ռեալը» առաջին ակումբն է, որը հաղթել է Չեմպիոնների լիգան 3 անգամ անընդմեջ: Դա կատարվել է Զինեդին Զիդանի գլխավորությամբ, ով հեռացավ թիմից 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս