
Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզարշավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնածուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երևանի քաղաքապետ ընտրվելու և այդ հիմքով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու և ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է:
Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թեպետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտեցիալ ձայներն արագ նվազում են:
Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաև Արտակ Զեյնալյանի և Դաշնակցության թեկնածուՄիքայել Մանուկյանի՝ պատկառելի ձայներ ստանալու շանսերը:
Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար վա-բանկ գնալու: