Բաժիններ՝

««Լիվերպուլը» կարող է հաղթել Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում». Սալահ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը գնահատել է թիմի՝ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորություները:

«Նախորդ մրցաշրջանում մենք խաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին», այնուհետև՝ «Ռոմային», որը հաղթել էր «Բարսելոնային» քառորդ եզրափակչում… Ամեն անգամ դրանք անհավանական խաղեր էին: Մենք խաղացինք այն թիմերի դեմ, ովքեր հավակնում էին մրցանակին, և մենք դեռ կարողացանք հասնել եզրափակիչ:

Այնպես որ, իհարկե, ակումբը կրկին կարող է հասնել մրցաշարի եզրափակիչ: Հնարավոր է հասնել հաջողության Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Ես չեմ ցանկանում թիմի վրա ճնշում գործադրել, բայց այո, հնարավոր է, «Լիվերպուլը» կարող է հաղթել Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում;

ՊՍԺ-ն լավ թիմ և ուժեղ խաղացողներ ունի: Ես չեմ կարող ինչ-որ բան սպասել այս ակումբի հետ հանդիպմանը: Ես հաճելի և հետաքրքիր խաղ եմ ակնկալում»,- նշել է Սալահը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս