Բաժիններ՝

BMW-ն անվարորդ մոտոցիկլետ է ստեղծել

BMW-ի մոտոցիկլետների ստորաբաժանումը տեսանյութով ցուցադրել է այն բայքի նախապիպը, որը հանդերձված է ինքնավար կառավարման համակարգով։ Փորձարարական R1200GS-ը կարող է ինքնուրույն սկսել շարժումը, անցնել շրջադարձերը եւ կանգ առնել: Ընկերությունում այն կարծիքին են, որ ապագայում նման մշակումները կարող են ավելի անվտանգ դարձնել մոտոցիկլետներով կատարվող ուղեւորությունները:

Հոլովակին կից նկարագրության մեջ, որը YouTube-ում հրապարակվել է BMW Motorrad ալիքով, նշվում է, որ ընկերությունը մտադիր չէ առաջ տանել ինքնավար կառավարման տեխնոլոգիան որպես այդպիսին:

Դրա փոխարեն BMW Motorrad-ի ինժեներները ցանկանում են մոտոցիկլետներն ինտեգրել կայունության հսկողության էլեկտրոնային համակարգում, որը կառաջարկի խոչընդոտների շրջանցման առավել անվտանգ երթուղի եւ կմեծացնի ընդհանուր կայունությունը կրիտիկական իրավիճակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս