Լքված հարսնացուն հարսանիքն առանց փեսացուի նշելու միջոց է գտել
Փեսացուի կողմից լքված ֆրանսուհին հարսանիք է արել ինքն իր հետ: Այդ մասին հայտնել է Greek City Times հրատարակությունը: Ռեյմս քաղաքի բնակչուհի Լետիսիա Նգուենը իր երիտասարդ ընկերոջ հետ հանդիպում էր շուրջ երեք տարի: 38-ամյա կինը եւ նրա զուգընկերը ցանկանում էին հարսանիքից հետո երեխա ունենալ եւ ակտիվորեն մասնակցում էին տոնի կազմակերպմանը:
Սակայն ինչ-որ պահի Նգուենի ընտրյալն սկսել է հեռանալ Լետիսիայից, իսկ արարողությունից երեք ամիս առաջ բաժանվել է նրանից: Ֆրանսուհին շատ է վշտացել եւ չէր հասկանում, թե ինչն է դարձել բաժանման պատճառը: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու համար նա, այնուամենայնիվ, որոշում է հարսանիքն անել, բայց առանց փեսացուի: Նգուենը 18 հազար ֆունտ արժողությամբ արարողությունն անցկացրել է Սանտորինի հունական կղզում: «Հարսանիքին ներկա էր ութ հարյուր՝ ծնողներս, քույրս՝ ամուսնու հետ եւ ամենամոտ ընկերներս: Իմ անտիկվար մատանին ես դրեցի ձախ ձեռքիս միջնամատին:
Ամեն ինչ իդեալական անցավ, բայց առանց փեսացուի»,-պատմել է Նգուենը: Արարողությունից հետո նա սառեցրել է իր ձվաբջիջները՝ հուսալով, որ կկարողանա երեխաներ ունենալ ավելի ուշ: Նգուենը խոստովանել է, որ շատ գոհ է արարողությունից.
«Ինձ հարկավոր էր ինչ-որ լուսավոր բան՝ մոռանալու համար բոլոր գժտությունները: Իմ նկատմամբ վստահությունս վերականգնվեց, ես գտա ինձ: Դա իմ վերածնունդ էր: Ինձ հետ ոչ մի տղամարդ չէր ցանկանում ամուսնանալ, բայց ես ինքս ցանկացա ամուսնանալ ինձ հետ, որովհետեւ ես բացառիկ լավն եմ ու դա գիտեմ»: Շրջապատի մարդիկ ֆրանսուհու արարքին տարբեր կերպ են արձագանքել. ոմանք չեն հասկացել, իսկ մյուսները նրան զորակցել են եւ գովել նրա քաջությունը: