Բաժիններ՝

«Ես վստահ եմ, որ շուտով մարզելու եմ». Զինեդին Զիդան

Մոուրինիոն լարվել է: «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պլանավորում է մոտ ապագայում վերադառնալ աշխատանքի:

«Ես վստահ եմ, որ շուտով սկսելու եմ մարզել: Դա այն է, ինչն ինձ դուր է գալիս, և ինչը ես արել եմ իմ ամբողջ կյանքում»,- Զիդանին է մեջբերում Marca-ն:

Զիդանը եկավ «Ռեալ» 2016 թվականին: 2.5 տարվա ընթացքում նա հաղթել է Իսպանիայի մեկ առաջնություն և Չեմպիոնների լիգան՝ երեք անգամ անընդմեջ: Անգլիական տեղեկատվամիջոցները Զիդանին համարում են «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինիոյի փոխարինման գլխավոր թեկնածուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս