
Հանցագործության մասին հաղորդում՝ ընդդեմ գլխավոր դատախազի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Հակոբ Ճարոյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։
Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով՝ Երեւան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնին:
Ճարոյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազը կատարել է ՀՀ Քր.օր.-ի 308-րդ հոդվածով նախատեսված հանցարարք, քանի որ ինքը, 2016-ի մայիսից սկսած, Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ՀՀ Քր.օր.-ի 308-րդ, 311-րդ եւ 351-րդ հոդվածներով նախատեսված հանցարարքներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ ՀՔԾ-ի պետի անուններով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել դրա վերաբերյալ, այդ գործով դատարան հայցադիմումներ են ներկայացվել, սակայն հաղորդումներին ընթացք չեն տրվել, նյութեր չեն հավաքվել, եւ քրեական գործ չի հարուցվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: