Բաժիններ՝

Իտալիայում հինգաստղանի հյուրանոց է բացվել կատուների համար

Հյուրանոցը հաճախորդներին առաջարկում է  ժամանցային սրահներ, բոլոր հարմարություններն ունեցող առանձին համարներ եւ կատուների հատուկ ճաշացանկ՝ պատրաստված շեֆ-խոհարարի կողմից։

Հյուրանոցում մնալու գինը բավականին ցածր է՝ օրական 15 եվրո. այդ գումարի մեջ ներառված է ամեն ինչ, նույնիսկ սնունդը: Հյուրանոցի սեփականատերերը պնդում են, որ իրենց հաստատությունը հեռու է դասական պանսիոններից, որտեղ կատուները հաճախ փակված են մնում մետաղյա վանդակներում՝ առանց հատուկ ուշադրության ու հոգատարության:

«Մենք կատուներին ընդունում ենք երեք-չորս ամսականից: Դրանք պետք է լինեն ընտանի կատուներ, ունենան պատվաստումների հավաստագիր եւ կանոնավոր կերպով անասնաբույժի կողմից ստուգվեն բոլոր հյուրերի անվտանգության համար»,-հյուրանոցի կանոնները բացատրում է սեփականատերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս