Բաժիններ՝

Կամբոջայում բացված սրճարանում կարելի է սուրճը խմել օձերի ու կարիճների հետ

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում բացված սրճարանը շատ արագ լայն ճանաչում է ստացել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Հաստատության հյուրերը կարող են իրենց համար թեյ կամ սուրճ պատվիրել եւ այն ըմպել սողուններին գրկախառնված:

Սրճարանի սեփականատերն ասում է, որ նման արտասովոր ծառայության օգնությամբ պարզապես ցանկացել է ապացուցել, որ օձերն ու իգուանները շատ սիրալիր են, մարդիկ պարզապես «նրանց ճիշտ չեն հասկացել»:

Սրճարանում պատերի երկայնքով տեղադրված են սողուններով ակվարիումներ, որտեղից դրանց բոլոր ցանկացողները կարող են վերցնել ֆոտոշարքի կամ հաճելի ընկերակցրության համար: Ընդ որում՝ մուտքի համար հյուրերից վճար չի գանձվում, նրանք վճարում են միայն կերակրի եւ ըմպելիքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930