
«Ես, Ջանլուիջի Բուֆոնը և Պետեր Չեխը ֆուտբոլի վերջին ռոք աստղերն ենք». Իկեր Կասիլյաս

Սուպեր ծերուկներ: «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչպիսին է ֆուտբոլիստի կյանքը կարիերայի վերջին փուլում:
«Ես, Ջանլուիջի Բուֆոնը և Պետեր Չեխը ֆուտբոլի վերջին ռոք աստղերն ենք: Ամենատարեցները, համենայն դեպս, Եվրոպայում: Պետք է հաճույք ստանալ այն ժամանակից, որը դեռ մնացել է: 37 տարեկանում դուք ավելի մոտ եք կարիերայի ավարտին, քան երկար ճանապարհին: Լավ դիետան և շատ հանգիստն օգնում են ինձ խաղալ այս տարիքում»,- Կասիլյասին է մեջբերում Marca-ն:
Մայիսին Կասիլյասը դարձավ 37 տարեկան: Իկերը «Ռեալում» հաղթել է 18 տիտղոս, ներառյալ՝ Իսպանիայի 5 առաջնություն և 3 Չեմպիոնների լիգա:
Իսպանիայի հավաքականում Կասիլյասը հաղթել է Եվրոպայի 2 առաջնություն և ԱԱ-2010-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը