
«Եթե Բեքհեմը ցանկանա, որ ես տեղափոխվեմ իր ակումբ, ես կհամաձայնեմ». Անտուան Գրիզման

Դևիդն արդեն չեք է դուրս գրում: «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, որ դեմ չէ ավարտել կարիերան ԱՄՆ-ում:
«Եթե Բեքհեմը ցանկանա, որ ես տեղափոխվեմ իր ակումբ, ես կհամաձայնեմ: Ուզում եմ ավարտել կարիերաս Ամերիկայում: Ես դեռ չգիտեմ, թե դա որտեղ կլինի՝ Մայամիում կամ Լոս Անջելեսում: Դրանք երկու հիասքանչ քաղաքներ են: Ինձ մոտ է ԱՄՆ-ի մենթալիտետը և մշակույթը»,- Գրիզմանին է մեջբերում FourFourTwo-ն:
2018թ. ամռանը ֆրանսիացին մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն նա որոշեց մնալ «Ատլետիկոյում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը