Թողարկվել է «Թղթե տնակի» վերջին եթերաշրջանի թիզերը. Քևին Սփեյսի հերոսը մեռած է
Netflix-ը թողարկել է «Թղթե տնակը» սերիալի վեցերորդ եթերաշրջանի թիզերը: Դրանից հետեւում է, որ Քեւին Սփեյսի մարմնավորած հերոսը՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրենք Անդերվուդը, մեռած է, տեղեկացնում է BBC-ին:
Թիզերում ցուցադրված է Ռոբին Ռայթի հերոսուհին. ըստ սյուժեի՝ նա ԱՄՆ-ի նախագահ Քլեր Անդերվուդի կինն է, որը հետագայում ինքն է դառնում պետության ղեկավարը:
Նոր եթերաշրջանի թիզերում նա հայտնվում է Ֆրենք Անդերվուդի գերեզմանի մոտ, որտեղ նշվում է, որ նա մահացել է 2017 թվականին: «Թղթե տնակի» վեցերորդ եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 2-ին, պետք է դառնա վերջինը:
Եթերաշրջանը բաղկացած կլինի ութ էպիզոդից: 2017 թվականին սերիալը որոշեցին փակել այն բանից հետո, երբ գլխավոր դերակատարին՝ Քեւին Սփեյսիին, մեղադրեցին սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մեջ: