
Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնված երեխաների մեջ գերակշռել են տղաները

Գեղարքունիքի մարզում 2018 թվականի օգոստոս ամսին ծնվել է 212 երեխա՝ 117 տղա եւ 95 աղջիկ:
շԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահավության վարչությունից, ծնունդների թվով դարձյալ առաջատարը մնում է Մարտունու տարածարջանը, որտեղ ծնվել են մարզի բուժհաստատություններում օգոստոս ամսին ծնված երեխաների կեսից ավելին՝ 111 ծնունդ:
Երկրորդ տեղում Գավառի տարածաշրջանն է, որտեղ գրանցվել է 48 ծնունդ: 23 ծնունդ գրանցվել է Սեւանի ԲԿ-ում, 20 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 10 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա օգոստոսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է 233 ծնունդ՝ 134 տղա եւ 94 աղջիկ:
Խոսրով Խլղաթյան