Բաժիններ՝

«Մոդրիչը լավագույնն է: Ով նախանձում է, թող մահանա նախանձից». Ռակիտիչ

«Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը բարձր է գնահատել իր հայրենակից Լուկա Մոդրիչի խաղը, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդի» կազմում:

«Մոդրիչն այժմ Լա Լիգայի ծանր հրետանին է: Նա այս տարի աշխարհի լավագույն խաղացողն է: Եվ մենք՝ խորվաթներս, շատ ենք հպարտանում նրանով:

Հույս ունեմ, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը»: Սա վերջին գավաթն է, որը նա դեռ չի նվաճել: Նա լիովին արժանի է դրան:

Ով Լուկային նախանձում է, թող մեռնի  նախանձից: Ես հպարտանում եմ նրանով և  այնքան ուրախ եմ նրա համար, որ կարծես ես եմ վերցնում մրցանակը: Մենք 11 տարի միասին խաղում ենք ազգային հավաքականում, մենք շատ բաներով ենք անցել: Ես սիրում եմ նրան եղբոր նման:

Ուրախ եմ, որ  մնացի թիմում: Ես չգիտեմ, կմնայի՞ արդյոք, եթե նա հեռանար  ազգային հավաքականից»,- ասել է Ռակիտիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս