
Թուրքիան սկսել է հարթակներ պատրաստել ռուսական C-400 համալիրների համար. CNBC

Թուրքիան հարթակների նախապատրաստման աշխատանքներ է իրականացնում, որտեղ տեղակայվելու են ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները:
Այդ մասին հայտնել է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, որը ծանոթացել է հատուկ ծառայությունների հաշվետվությանը: Հեռուստաալիքի զրուցակցի տվյալներով՝ հետախուզական հատուկ ծառայությունների՝ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցում կան նաեւ արբանյակային լուսանկարներ, որտեղ երեւում են արձակումների համար նախատեսված օբյեկտը եւ բունկերներ:
Հեռուստաալիքի աղբյուրն այն կարծիքին է, որ նոր կոնստրուկցիան համապատասխանում է հենց ռուսական C-400-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: