«Ոչ ոք թող դիմացինին չխաբի. այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանացի իր գործընկերոջ` Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ շրջանում իրականացվող ռազմական գործողության մասին:
Չավուշօղլուն, անդրադրառնալով Ասադի ռեժիմի երաշխավոր հանդիսացող երկրների՝ Իրանի և Ռուսաստանի հետ հանդպմանը, նշել է. «Այս հարցում ոչ ոք թող դիմացինին չխաբի, այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է: Այս ամենը լուրջ ռիսկեր է պարունակում: Ամեն կողմից ողբերգություն է դառնալու: Այս ռադիկալ, ահաբեկչական խմբերը Թուրքիան չի բերել այստեղ: Եթե դեմ ենք այդ խմբերին, ինչու՞ Հալեպից, Արևելյան Ղուտայից, Հոմսից և նույնիսկ հարավից դրանց բերեցինք Իդլիբ:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանին հստակ հայտնել է, որ այդ ռազմական գործողությունները սխալ են, հատկապես՝ Թեհրանի գագաթնաժողովից առաջ:
Իսկ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Թեհրանի գագաթնաժողովի հարցում Գերմանիայի աջակցությունն է հայտնել Թուրքիային:
«Պետք է օգնել Իդլիբի փախստականներին: Խոսել ենք, թե ինչպես ենք օգնելու: Թուրքիան այս հարցում մեր կարևոր գործընկերն է»- ասել է Մաասը:
Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 5-ին հրթիռակոծել են Իդլիբ նահանգում Սիրիայի ընդդիադիր ուժերի դիրքերը: