Բաժիններ՝

«Գատուզոն նույնն է մնացել, նա ֆենոմենալ է». Կակա

Կական, ով այցելել էր իտալական ակումբի մարզաբազա, հիացել է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի աշխատանքով:

«Շատ հետաքրքիր էր սեփական աչքերով տեսնել, թե նա ինչպես է մարզում թիմը: Նա պահպանել է իր մեջ էներգիան և մոտիվացիան, որոնք նա ուներ, երբ դեռ խաղացող էր: Նա անընդհատ մոտիվացնում էր թիմին և լավագույնն էր պահանջում: Ռինոն լավն է, նա ջանադրաբար պատրաստվել է և սովորել: Նա ֆենոմենալ է»,- Կակայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Գատուզոն գլխավորեց «Միլանը» 2017 թվականին: Նախորդ մրցաշրջանում «Միլանը» Գատուզոյի գլխավորությամբ գրավեց 6-րդ հորիզոնականը Իտալիայի առաջնությունում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս