Բաժիններ՝

«Դեդփուլ-2»-ի ընդլայնված տարբերակը մտել է թվային վարձույթ

«Դեդփուլ-2» կատակերգական մարտաֆիլմի ընդլայնված տարբերակը մտել է թվային վարձույթ։ «Դեդփուլ-2 հսկայական չկրճատված տարբերակը» 15 րոպեով ավելի երկար է կինոթատրոններում ցուցադրված ֆիլմից. դրանում ներառվել են մի քանի հանված տեսարանններ, որոնք եղել են գովազդային հոլովակներում, բայց չեն հայտնվել եզրափակիչ մոնտաժում:

Մասնավորապես, ընդլայնված տարբերակում ավելի շատ է հերոսուհի Դոմինոյի էկրանային ժամանակն, դրանում նաեւ հայտնվել է այն տեսարանը, որտեղ Դեդփուլը վերադառնում է անցյալ, որպեսզի կանխի Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Ընդլայնված տարբերակի ցուցադրման կապակցությամբ ֆիլմի ստեղծողները նաեւ թողարկել են հատուկ թրեյլեր, որում Դեդփուլը ծաղրանմանակում է պարֆյումի գովազդը Բրեդ Փիթի մասնակցությամբ, որը ֆիլմում խաղում է անտեսանելիի անձի դերը:

«Դեդփուլ-2»-ը Маrvel-ի կատակերգական բլոքբասթերն է, որը նկարահանվել է ռեժիսոր Դեւիդ Լիթչի կողմից: Մայիսին էկրան բարձրացած կինոնկարը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 730 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս