
«Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենթուս» ինձ տարօրինակ է թվում». Միշել Պլատինի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ զարմացած է եղել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալից» «Յուվենթուս» տեղափոխվելու փաստից:
«Ինձ այդ տրանսֆերը տարօրինակ է թվում: Ռոնալդուն 33 տարեկանում հեռացավ «Ռեալից», որը հետ 3 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան, որպեսզի իր համար նոր արկած գտնի:
Երբ ես 32 տարեկան էի, և շատ ակումբներ ձգտում էին ստանալ ինձ, ես գնացի հանգստի, որովհետև հոգնել էի: Ազնվորեն ասած, ես չեմ կարողանում հասկանալ նրա որոշումը»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ամռանը 4-ամյա պայմանագիր ստորագրեց «Յուվենթուսի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը