«Մարուքյանի հայտարարությունը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը». Աշոտյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը և հացահատիկը Հայաստան այլևս չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում խնդրի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ եթե այս որոշումը սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտնի, ապա ՀՀ-ն լուրջ խնդիր կարող է ունենալ:

«Հացն առանց այդ էլ թանկացել է Ռուսաստանում ցորենի թանկացման հիմքով, իսկ հիմա կարող է կրկին թանկանալ՝ արդեն Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելելու հիմքով: Ես կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և փորձել խնդիրը կարգավորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»,- ասել է Մարուքյանը՝ ավելացնելով, որ ինքը խոսել է տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ:

«Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա ցորենը, եթե միայն Փոթիով գա: Մենք եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով»,- հայտարարել է Է. Մարուքյանը:

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Է. Մարուքյանի այս հայտարարությանը, ասաց.

Կարդացեք նաև

«Մարուքյանի հայտարարությունը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը, որովհետեւ, եթե բարձրացրած խնդրի լուծումը պետք է անի բարեկամական խումբը, ապա հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի արտաքին գործերի նախարարությունը` տվյալ պարագայում Վրաստանի հետ հարաբերություններում, հասկանալի չէ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը ինչպիսի՞ կոնկրետ հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար»:

Տեսանյութեր

Լրահոս