Բաժիններ՝

Toyota-ն և Uber-ը միասին կզբաղվեն ինքնակառավարվող ավտոմոբիլների ստեղծմամբ

Toyota ավտոարտադրողը 500 միլիոն դոլար կներդնի Uber մասնավոր տաքսու պատվերի առցանց ծառայության բնագավառում եւ վերջինիս հետ կզբաղվի ինքնակառավարվող ավտոմոբիլների համատեղ ստեղծմամբ:

Associated Press (AP) գործակալության տվյալներով՝ ընկերությունները կմիավորեն ջանքերն՝ օգտագործելով իրենց մշակումներն ինքնակառավարվող ավտոմոբիլների բնագավառում՝ մինչեւ 2021 թվականն այնպիսի ավտոմոբիլ ներկայացնելու նպատակով, որը կարողանա անվարորդ տաքսու ծառայություններ մատուցել Uber-ի օգտատերերի համար։

«Մեր նպատակն այն է, որ Uber-ի ցանցում գործի դրվեն աշխարհում ամենաանվտանգ ինքնակառավարվող ավտոմեքենաները, եւ սույն համաձայնագիրը հերթական նշանակալից քայլն է, որը միտված է դա իրականություն դարձնելուն»,- մեջբերում է անում AP-ն ԱՄՆ-ի ընկերության գլխավոր տնօրեն Դարա Խոսրովշահիի խոսքից: Uber-ն ավտոմոբիլային փոխադրումների առցանց ծառայություն է, որը թույլ է տալիս սմարթֆոնների հավելվածով օգտվել մասնավոր ավտոմոբիլների վարորդների ծառայություններից: Այժմ Uber-ը գործում է գրեթե 80 երկրների ավելի քան 500 քաղաքներում: 1937 թվականին հիմնված Toyota-ն Ճապոնիայի եւ աշխարհի խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիաներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս