Բաժիններ՝

Անսպասելի գույնը դարձել է տարվա նոր թրենդը

2018 թվականին մեծ տարածում գտած millennial pink («միլենիալ» վարդագույն), gen-z yellow («z սերնդի» դեղին), melodramatic purple («մելոդրամատիկ» մանուշակագույն) եւ safe orange («անվտանգ» նարնջագույն) գույներին փոխարինելու է եկել նոր գույն: Այդ մասին հայտնել է Fashionista-ն:

Խոսքը թթու-լայմային երանգի մասին է, որն ստացել է slime green անվանումը: Instagram-ում հայտնիների եւ հանրաճանաչ բլոգերների արդեն 11 հազարից ավելի լուսանկարներ են հրապարակված #slimegreen հեշ-թեգով:

Շատերը ցուցադրել են կանաչ նեոնային հանդերձներ: Նրանց թվում հայտնվել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ֆեշն-բլոգեր Ռիզ Բլաթշտեյնը եւ Միշել Սալեմը:
Ոմանք էլ, այդ թվում՝ երգչուհի SZA-ն եւ Simi & Haze երկվորյակները, նույնիսկ մազերն են ներկել մոդայիկ երանգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս