
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հազը բուժել մեղրով՝ հակաբիոտիկների փոխարեն

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը թողարկել է նոր հանձնարարականներ, որոնցում խորհուրդ է տալիս հազը բուժել մեղրով կամ հասարակ դեղերով, որոնք հասանելի են առանց դեղատոմսի, տեղեկացնում է BBC-ին:
Հարկ չկա դիմել հակաբիոտիկների օգնությանը, որովհետեւ դրանք հազի բուժմանը հազվադեպ են օգնում, նշում է գերատեսչությունը: Եվ ընդհանրապես, հազը, ամենայն հավանականությամբ, ինքը կանցնի երկու-երեք շաբաթ հետո: Նախարարության նոր հանձնարարականները փորձ են՝ պայքարելու հակաբիոտիկների չարաշահման դեմ:
Առանց ծանրակշիռ պատճառի դեղերի օգտագործումը հանգեցնում է «գերբակտերիաների» հայտնվելուն, որոնք կայուն են վարակների գոյություն ունեցող պատրաստուկների նկատմամբ, որոնք հետագայում դժվար է բուժել:
Ժողովրդի մեջ հազի եւ կոկորդի ցավի դեպքում վաղուց է ընդունված մեղրով տաք ընպելիքներ խմելը, որոնց կարելի է ավելացնել կիտրոն կամ կոճապղպեղ: Նման բուժման արդյունավետությունը հաստատում են միանգամից երկու հեղինակավոր կազմակերպություններ՝ Առողջության եւ կլինիկական կատարելագործման ազգային ինստիտուտը (NICE) եւ Անգլիայի հանրային առողջությունը (PHE):
Նրանց խոսքով՝ կօգնեն նաեւ հազի դեմ նախատեսված սովորական օշարակները: Այդ կազմակերպությունների մասնագետները խորհուրդ են տալիս փորձել այդ միջոցները, նախքան բժշկի մոտ ընդունելության համար գրանցվելը: Բացի այդ, նրանք նշում են, որ հազի տեսակների մեծ մասը պայմանավորված է վարակներով, որոնց դեմ հակաբիոտիկները, միեւնույն է, անզոր են, այնպես որ հարկավոր է պարզապես սպասել, մինչեւ որ վարակի ազդեցությունը թուլանա: