Բաժիններ՝

Լքված ծննդատանը՝ մահճակալի վրա, կնոջ դի է հայտնաբերվել

«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից:

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում:

Կնոջ դին հայտնաբերվել է ծննդատան սենյակներից մեկում՝ մահճակալին պառկած վիճակում, սակայն ինչպես պարզել են՝ այն եղել է նեխած վիճակում:

Հայտնի է նաև, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ թե ինչպես է դին այնտեղ հայտնվել, որքան ժամանակ այս և այլ հարցերի պատասխանները կպարզվեն միայն քննությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս