Ֆլորիդայում հրաձգության զոհ է դարձել երկու մարդ, ոստիկանությունը պարզել է հարձակվողի ինքնությունը
Ջեքսոնվիլի (Ֆլորիդայի նահանգ) Jacksonville Landing շուկայական-ժամանցային համալիրի տարածքում օգոստոսի 26-ին հրաձգություն սարքած մարդն սպանել է երկու եւ վիրավորել ինը հուգու: Մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է Ջեքսոնվիլի շերիֆ Մայք Ուիլյամսը: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել է Fox News հեռուստաալիքը։
«Իրադարձությունների վայրում եղել է երեք մարդու մարմին: Նրանցից մեկը կասկածյալն էր, որն ինքնասպան է եղել»,- տեղեկացրել է նա:
Շերիֆի խոսքով՝ ողբերգությունից հետո հոսպիտալացվել է ինը մարդ, «որոնցից յոթը հրազենային վերքեր է ստացել»: «Եվս երկու մարդ՝ հրազենային վերքերով, ինքնուրույն հասել են հիվանդանոց»,- ճշտել է նա:
Ոստիկանությունը նաեւ պարզել է հարձակվողի ինքնությունը: Ուիլյամսի խոսքով՝ Ջեքսոնվիլում հրաձգություն է սկսել 24-ամյա Դեւիդ Քաթցը Բալթիմոր քաղաքից (Մերիլենդի նահանգ): Շերիֆը նշել է, որ Քաթցի մոտ եղել է առնվազն մեկ ատրճանակ:
Ավելի վաղ CBS հեռուստաընկերությունը հայտնել էր չորս զոհվածների եւ 11 տուժածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: