Բաժիններ՝

Բելլա Հադիդն աշխարհին հիշեցրել է 2000-ական թվականների մոռացված ջինսերի մասին

Ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը մասնակցել է 2000-ական թվականներին ժողովրդականություն վայելող ջինսե հագուստ արտադրող True Religion-ի գովազդային արշավի նկարահանումներին: Այդ մասին հայտնել է InStyle-ը:

«Բելլան ոչ միայն այս արշավի ոգեշնչումն էր, այլեւ վիզուալացման անքակտելի մասը, որը բրենդը ներկայացրել է True Religion-ի երկրպագուների հաջորդ սերնդին: Ֆոտոսեսիան անցկացվել է դատարկ պահեստի շենքում եւ ավտոմեքենայի հետեւի նստոցի վրա:

Բելլա Հադիդը հայտարարել է, որ երջանիկ է՝ նկարահանվելու այս գովազգային արշավում, քանի որ «մեծացել է True Religion-ովե եւ ուրախ է բրենդի պատմության հաջորդ գլխի մաս կազմել: Բելլա Հադիդն ամերիկացի մոդել է. նա իր կարիերան սկսել է 2014 թվականին:

Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել է պոդիում, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ Models.com. պորտալի վարկածով ճանաչվել է տարվա մոդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս