Բաժիններ՝

Տասներորդ անգամ մերժել են վաղաժամկետ ազատել Ջոն Լենոնին սպանողին. New York Post

The Beatles-ի հիմնադիր Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեւիդ Չեփմենը կմնա բանտում:

Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է New York Post թերթը, այս որոշումն ընդունել է պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը, որը մերժել է բավարարել ներման վերաբերյալ հանցագործի տասներորդ խնդրագիրը:

Հանձնաժողովի անդամները, որի կազմում եղել են Մարկ Քոփոլան եւ Օթիս Քրուզը, որոշել են, որ Չեփմենը չի կարող ազատ արձակվել, քանի որ, նրանց կարծիքով, նա դեռեւս վտանգ է ներկայացնում հասարակության համար, նշում է հրատարակությունը:

63-ամյա հանցագործը ներման վերաբերյալ նոր խնդիրագիր կկարողանա ներկայացնել միայն 2020 թվականին: Այսպիսով, Չեփմենը կշարունակի իր ցմահ ազատազրկումը կրել Նյու Յորքի նահանգի Wende խիստ ռեժիմի բանտում:

Չեփմենը The Beatles-ի հիմնադիրին գնդակահարել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու մոտ՝ Dakota անվանումով շենքի մուտքից ոչ հեռու, որտեղ Լենոնն այն ժամանակ ապրում էր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ միասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031