Հոգեբանական թեստ. ընտրեք կատվին, որն ամենաշատն է ձեզ նման
1. Ամենայն հավանականությամբ ինտրավերտ եք, ում դուր չի գալիս ամբոխի մեջ լինել: Հավատարիմ ընկեր եք, լավ զրուցակից:
Անծանոթ մարդկանց շրջապատում ձեզ այնքան էլ լավ չեք զգում, մտերիմների շրջանում՝ հակառակը: Էներգիան և ուժերը վերականգնելու համար ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ:
2. Մարդկանք կարիքները սեփականից վեր եք դասում: Զգացմունքային եք, հոգատար: Ձեր գլխավոր խնդիրը պերֆեկցիոնիզմն է:
Հաճախ եք ապրումներ ունենում մանրուքների պատճառով, քանի որ ցանկանում եք, որ ամեն բան իդեալական լինի: Թուլացեք: Դուք վաստակել եք կարճ հանգստի իրավունքը:
3. Այս կատվին հաճախ ընտրում են մարդիկ, ովքեր առանձնանում են ամբոխից: Արտիստիկ եք, սենտիմենտալ, խորը զգացմունքներ ունեք:
Ձեզ դուր է գալիս նոր տեղեկատվություն ստանալը: Յուրօրինակ հայացքներ ունեք, ինչի հետևանքով երբեմն մարդիկ ձեզ չեն հասկանում: Դա շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չեք մտերմացել:
4. Բաց եք, ուրախ, բայց նաև՝ ոչ կազմակերպված: Հումորի լավ զգացում ունեք, ձեզ դուր է գալիս երջանկացնել մարդկանց:
Չեք սիրում ձևացնել և չեք վախենում ցույց տալ ձեր իրական կերպարը: Կարողանում եք մոռանալ խնդիրների մասին, անկեղծ ուրախանալ:
5. Այս կատվին ընտրում են ուշադիր, ինտուիտիվ մարդիկ: Կարողանում եք լսել, ինչը գնահատանքի է արժանանում մարդկանց կողմից:
Երբեմն ձեզ հաջողվում է կարդալ նաև մարդկանց մտքերը, հասկանալ՝ ինչ են նրանք զգում: Կարողանում եք գտնել ճիշտ մոտեցում յուրաքանչյուր մարդու նկատմամբ. միշտ հաշվի եք առնում մյուսների կարծիքը: Կարող եք լավ հոգեբան դառնալ:
6. Նպատակասլաց եք: Միշտ գիտեք՝ ինչ եք ուզում, և պատրաստ եք ջանքեր գործադրել նպատակին հասնելու համար:
Ձեզ դուր է գալիս ամեն օր ավելի ու ավելի լավը դառնալ: Ցավոք, բարձր բարոյական ստանդարտները ոչ միշտ են թույլ տալիս թուլանալ և վայելել ներկան: Կյանքին ավելի թեթև վերաբերվեք:
Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը